Վլադիմիր Մսրյան
Վլադիմիր Իվանի Մսրյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 12, 1938 |
Ծննդավայր | Օրջոնիկիձե |
Մահացել է | օգոստոսի 24, 2010[1] (72 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Վլադիմիր Իվանի Մսրյան (մարտի 12, 1938, Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 24, 2010[1], Երևան, Հայաստան), թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1987)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Մսրյանը ծնվել է Հյուսիսային Կովկասում՝ Թերեք գետի ափին գտնվող Օրջոնիկիձե քաղաքում (այժմ՝ Վլադիկավկազ), դերասանի ընտանիքում։ Հայերը, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանից, սկսել են այդտեղ հաստատվել 19-րդ դարի սկզբին։ Դրանց մեջ էին նաև Վլադիմիր Մսրյանի նախնիները, որոնք Կարսից էին։
Տարիներ անց նրանք տեղափոխվել են Հայաստան ու ապրել Ալավերդիում։ Այստեղ վաստակավոր դերասաններ Հովհաննես և Արաքս Մսրյանները հիմնել են թատրոն, որտեղ երբեմն փոքրիկ դերերով հանդես են եկել նաև դպրոցական Վլադիմիրը և քույրը՝ Ժասմենը։
1958-1962 թվականներին Վլադիմիր Մսրյանը սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1963-1964 թվականներին աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1964-1966 թվականներին՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, 1966 թվականից՝ Երևանի դրամատիկական թատրոնում[2][3]։ Նրա հիմնական նշանաբանն էր. «Ամեն անգամ խաղա այնպես, իբրև վերջին անգամն ես խաղում»:
Վլադիմիր Մսրյանը մահացել է 2010 թվականի օգոստոսի 24-ի առավոտյան, Երևանում։ Դերասանի հուղարկավորությունը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին Երևանի քաղաքային պանթեոնում։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համլետ՝ Շեքսպիրի «Համլետ»
- Ալեքսեյ՝ Դոստոևսկու «Խաղամոլը»
- Հերոստրատ՝ Գորինի «Մոռանալ Հերոստրատին»
- Միհրդատ Պոնտացի՝ Զեյթունցյանի «Աստվածների կանչը»
- Վոյնիցկի՝ Չեխովի «Քեռի Վանյա»
1972 թվականից նկարահանվել է կինոյում՝
- «Վերադարձ» («Հայֆիլմ»)
- «Պագանինի» («Բուլղարֆիլմ» և «Մոսֆիլմ»)
- «Խնձորի այգին»
- «Շեկ ինքնաթիռ», 1975
- «Ամրոց», 1978
- «Պտտահողմ» («Տաջիկֆիլմ», 1988)[4]
- «Լռության սիմֆոնիա» (Հայաստանի ազգային կինոկենտրոն, 2001)
- «Ձայն բարբառոյ...»
- «Նիկոլո Պագանինի», 1982
- «Հատակում», 1987
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1987
- Հայաստանի պետական մրցանակ
- Մովսես Խորենացու մեդալ
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրը՝ Իվան Գերասիմի Մսրյան, ռեժիսոր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
- Մայրը՝ Արաքսյա Եգորի Մսրյան, դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
- Քույրը՝ Ժասմեն Իվանի Մսրյան (1932-2008), ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
- Դուստրը՝ Մարիա Մսրյան (1965) դերասանուհի
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցն ավարտելուց հետո Վլադիմիրը որոշում է ընդունվել Մոսկվայի ավիացիոն տեխնիկական ինստիտուտ, սակայն, Վլադիմիրը դիմում է Շչեպկինի թատերական ուսումնարան, սակայն հանձնաժողովի անդամները նրա խոսքում հայկական հնչերանգ են տեսնում։ Հետագայում քննություններ է հանձնում Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, սակայն հայոց լեզվի գրավոր քննությունից ստանում է մեկ՝ ամենացածր նիշը։
Ասում են՝ Վլադիմիր Մսրյանը չէր հիշում, թե որ ներկայացման մեջ էր առաջին անգամ խաղացել, բայց հիշում էր, որ այդ ներկայացման մեջ փարվում էր մի կնոջ ու «մամա» կանչում։ Այս դրվագը հետագայում ճակատագրական է դառնում, քանի որ այն դերասանուհին, որի խաղընկերն էր Վլադիմիր Մսրյանը, ականավոր թատերական գործիչ Արմեն Արմենյանի դուստրն էր՝ Անահիտ Արմենյանը, որը հետագայում դառնում է Վլադիմիրի զոքանչը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ամեն անգամ խաղա այնպես, ինչպես վերջին անգամ»․ Մսրյանի հորդորը թոռներին․ «Գերդաստաններ» , Հայաստանի Հանրային Ռադիո
- Լևոն Լաճիկյան, Մսրյանական կինոշաբաթ ԱԶԳ օրաթերթ, 1995, հունիսի 8 էջ 6 , Մշակույթ
- Վլադիմիր Մսրյան. Այսօր այնքան հեշտ են միմյանց սեր բացատրում
|
- Մարտի 12 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Օգոստոսի 24 մահեր
- 2010 մահեր
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Երևանի պատվավոր քաղաքացիներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Վլադիկավկազ քաղաքում ծնվածներ
- Երևան քաղաքում մահացածներ
- Թատրոնի հայ դերասաններ
- Խորհրդահայեր
- Լեյկոզից մահացածներ